Logo

Վինիսիուսը կորցրել է առաջին տեղը «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկում

11:48 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Goal.com հեղինակավոր պորտալը հրապարակել է «Ոսկե գնդակի» թեկնածուների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Առաջին տեղ է բարձրացել Իսպանիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, որն օրերս դարձավ Եվրոպայի չեմպիոն: 28-ամյա Ռոդրին ճանաչվել էր նաև Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ։

Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Արքայական ակումբի» մեկ այլ ներկայացուցիչ՝ անգլիացի Ջուդ Բելինգեմը:

Լավագույն տասնյակում, ըստ հերթականության, ընդգրկվել են նաև իսպանացի Դանի Կարվախալը, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, գերմանացի Տոնի Կրոսը, ֆրանսիացի Կիլիան Մբապեն, անգլիացիներ Հարի Քեյնը և Ֆիլ Ֆոդենն ու իսպանացի Նիկո Ուիլյամսը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ