Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում (1-2) գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել «Արքայական ակումբի» լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։
Վինիսիուսը մադրիդյան գրանդում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։
«Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների ցանկում են նաև ակումբի վինգեր Ռոդրիգոն և նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը, որոնք աչքի են ընկել 68-ական գոլով։