Logo

The Athletic. Վինիսիուսը հետաքրքրված է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկով

18:30 / 24.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը հետաքրքրված է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկով, հայտնում է The Athletic-ը:

Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը շուտով երկարաձգելու է գործող պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ, բայց գայթակղիչ առաջարկը ստիպել է նրան մտածել:

Դրանից բացի, 24-ամյա ֆուտբոլիստին ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտելու համար սպառնում է երկու տարվա որակազրկում:

Վինիսիուսն այս մրցաշրջանում 46 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 14 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ