Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու համար առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը:
24-ամյա աստղը մադրիդյան գրանդի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը:
«Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Արքայական ակումբը» կարող է ստանալ 220 միլիոն եվրո:
Բրազիլացին այս մրցաշրջանում «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, խփել է 16 գոլ, կատարել 10 ասիստ: