Logo

Վինիսիուսը և «Ռեալի» երկու այլ ֆուտբոլիստներ միացել են ընդհանուր խմբի մարզումներին

21:40 / 29.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ապաքինվել է վնասվածքից և միացել ընդհնաուր խմբի մարզումներին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլացուց բացի, թիմային մարզումներին ներգրավվել են նաև վնասվածքից ապաքինված երկու այլ ֆուտբոլիստներ՝ Էդուարդո Կամավինգան և Արդա Գյուլերը։ «Արքայական ակումբում» հույս ունեն, որ վերոնշյալ ֆուտբոլիստները պատրաստ կլինեն հունվարին կայանալիք հանդիպումներին։

23-ամյա Վինիսիուս Ժունիորը Բրազիլիայի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել նոյեմբերին տեղի ունեցած Կոլումբիայի դեմ հանդիպման ժամանակ, ինչի պատճառով բաց էր թողել մադրիդցիների նախորդ 7 հանդիպումները։

Էդուարդո Կամավինգան ևս չէր մասնակցել իսպանական ակումբի նախորդ 7 խաղերին, իսկ Արդա Գյուլերը դեռևս չի կարողացել պաշտոնապես նորամուտը նշել Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա