Logo

Վինիսիուսը Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է

20:31 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը գործող գավաթակրի կազմում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հիմնական փուլի երրորդ տուրի տնային խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, «Ռեալը» կամային հաղթանակի էր հասել 5-2 հաշվով:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև  կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան, իտալական «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը և «Մոնակոյի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն:

Հիշեցնենք, որ Ռաֆինյան ևս հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի երեք գոլերն օգնել էին «Բարսելոնային» 4-1 հաշվով տնային հաղթանակի հասնել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ