Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը բաց է թողնելու Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպումը։
Բրազիլացի հարձակվողը 17-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում 5-րդ դեղին քարտն է ստացել այս մրցաշրջանում և որակազրկվել։ Նա 74-րդ րոպեին դժգոհել է գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերայի կայացրած որոշումից ու զգուշացվել։
24-ամյա Վինիսիուսն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 14 խաղում խփել է 8 գոլ, կատարել 7 ասիստ։ «Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 22-ին` Երևանի ժամանակով 19:15-ից սկսած։


