Logo

Վինիսիուսը 100-րդ գոլն է խփել «Ռեալի» կազմում

11:55 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ռմբարկու Վինիսիուս Ժունիորը 100-րդ գոլն է խփել ակումբի կազմում, հայտնում է Opta-ն:

Հոբելյանական գոլը 24-ամյա ֆուտբոլիստը խփել է «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղում: Վինին դարձել է «Արքայական ակումբի» պատմության մեջ երկրորդ բրազիլացին, որը հատում է 100 գոլի սահմանը: Առաջինը եղել է Ռոնալդոն, որը «Ռեալի» կազմում խփել է 104 գնդակ:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, խփել է 16 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա