Logo

Վինիսիուսն ու Ռոդրիգոն բացակայում են. Անչելոտին ներկայացրել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

23:24 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Իտալացի Կառլո Անչելոտին ներկայացրել է Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակը Չիլիի և Բոլիվիայի հավաքականների դեմ սեպտեմբերին կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու վերջին երկու խաղերի համար:

Աշխարհի 5-ակի չեմպիոնների գլխավոր մարզիչը հավաքական չի հրավիրել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորին և Ռոդրիգո Գոեսին, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին: Կրկին չի հրավիրվել «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, որը վնասվածք ունի: Բրազիլացիների պատմության մեջ գլխավոր ռմբարկուն մոտ երկու տարի հավաքական չի հրավիրվել:

Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ. Ալիսոն («Լիվերպուլ»), Բենտո («Ալ Նասր»), Ուգո Սոուզա («Կորինտիանս»):

Պաշտպաններ. Ալեքսանդրո Ռիբեյրո («Լիլ»), Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Կայո Էնրիկե («Մոնակո»), Դուգլաս Սանտոս («Զենիթ»), Ֆաբրիսիո Բրունո («Կրուզեյրո»), Գաբրիել Մագալյաես («Արսենալ»), Մարկինյոս (ՊՍԺ), Վանդերսոն («Մոնակո»), Ուեսլի («Ռոմա»):

Կիսապաշտպաններ. Անդրե Սանտոս («Չելսի»), Բրունո Գիմարայնս («Նյուքասլ»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոելինտոն («Նյուքասլ») և Լուկաս Պակետա («Վեսթ Հեմ»)։

Հարձակվողներ. Էստևան («Չելսի»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Ժոաո Պեդրո («Չելսի»), Կայո Ժորժե («Կրուզեյրո»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Մաթեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Ռիշառլիսոն («Տոտենհեմ»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ