Մադրիդի «Ռեալն» ու թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի կայքը:
Նոր պայմանագրով Վինին «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
23-ամյա բրազիլացին «Ռեալին» միացել է 2018 թվականին ու նորամուտը նշել «Կաստիլյայում»՝ ակումբի երկրորդ թիմում: Վինիսիուսը «Ռեալի» մարզաշապիկով անցկացրել է 235 խաղ, խփել է 63 գոլ և նվաճել 9 տիտղոս: