Logo

Վինիսիուսն ու Լուկաս Վասկեսը վնասվածք են ստացել

00:16 / 13.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և վինգեր Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։

Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի ու «Սևիլիայի» դեմ 37-րդ տուր խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ