Logo

Վինիսիուսն ու Կամավինգան ամբողջությամբ ապաքինվել են

21:04 / 27.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորն ու ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ամբողջությամբ ապաքինվել են վնասվածքից, հաղորդում է Relevo-ն։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք պատրաստ կլինեն հունվարի 3-ին կայանալիք «Մալյորկայի» դեմ խաղին։ Ֆուտբոլիստների կատարած հավելյալ ֆիզիկական աշխատանքը նպաստել է նրանց ապաքինման ժամկետների կրճատմանը։ 

«Ռեալը» Լա լիգայի առաջատարն է, Չեմպիոնների լիգայում էլ խմբում զբաղեցրել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչում հանդիպելու է «Լայպցիգին»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա