Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը լինելու է Բրազիլիայի հավաքականի ավագն Իսպանիայի դեմ մարտի 26-ին կայանալիք ընկերական խաղում:
Իսպանիա - Բրազիլիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կանցնի ռասիզմի դեմ կարգախոսով: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է, որ խորհրդանշական կլինի, եթե այդ խաղում «Պենտակամպիոններին» ասպարեզ բերի հենց Վինիսիուսը, գրում է Goal.com-ը:
23-ամյա ֆուտբոլիստը հաճախ է հայտնվում ռասիստական սկանդալներում, սակայն Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում միշտ աջակցել են նրան: Հենց տնային ստադիոնում նա առաջին անգամ կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը:
Իսպանիա - Բրազիլիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին և կցուցադրվի Fast TV OTT հարձակում։


