Logo

«Վինիսիուսն անփոխարինելի է». Անչելոտին` տրանսֆերային շշուկների մասին

21:39 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի` Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու մասին լուրերին, հաղորդում է L'Équipe-ը։

«Ես տեղեկություն ունեմ անձամբ խաղացողից, որ նա շատ երջանիկ է այստեղ: Առաջին հերթին Վինին ցանկանում է գրել «Ռեալի» պատմությունը։ Նա և մենք բոլորս: Նրանք, ովքեր այստեղ են, երջանիկ են:

Մարդիկ մոռացել են, որ Վինիսիուսի հետ մենք երկու անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգան։ Վինիսիուսն անփոխարինելի ֆուտբոլիստ է»,- ասել է իտալացի մասնագետը:

24-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի հուլիսից է հանդես գալիս «Արքայական ակումբում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա