Logo

Վինիսիուսի որակազրկումը մնաց ուժի մեջ

23:46 / 13.01.2025Ֆուտբոլ
null

Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ Կարգապահական կոմիտեի կիրառած պատժամիջոցը, հաղորդում է Tribuna-ն:

Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (2-1) Վինիսիուսը հրել էր մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին և ստացել կարմիր քարտ։ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն որոշել էր բրազիլացուն որակազրկել երկու խաղով և տուգանել 600 եվրոյով: Ակումբը ևս տուգանվել էր` 700 եվրոյով:

«Ռեալը» բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ VAR-ում ցուցադրված կադրերը կողմնակալ են: «Արքայական ակումբի» բողոքի մեջ նշված էր, որ վիճահարույց դրվագում Դիմիտրիևսկիի սադրանքը եթերում չի ցուցադրվել։

Այս կարմիր քարտը Վինիսիուսի համար երրորդն է կարիերայում և երկրորդը «Վալենսիայի» դեմ արտագնա խաղերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա