Logo

Վինիսիուսի նկատմամբ յուրաքանչյուր 22 րոպեն մեկ խախտում են կանոնները

16:14 / 06.02.2023Ազգային լիգաներ
null

Իսպանական Marca-ն ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաների այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց նկատմամբ ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են խախտում կանոնները:

Ցուցակը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, որի նկատմամբ մրցակիցները կանոնները խախտել են 79 անգամ։ 1762 խաղային րոպեների ընթացքում 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտել են յուրաքանչյուր 22,3 րոպեն մեկ։

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը երկրորդն է: 1411 րոպեում 59 անգամ եմ խախտել կանոնները 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ (23,92 րոպեն մեկ): Երրորդ տեղը բաժանում են իտալական «Ուդինեզեի» հարձակվող Այսաք Սաքսեսը և Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Մատիա Ձականին՝ 58-ական խախտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ