Վինիսիուսը դիտարկում է «Ռեալից» հեռանալու տարբերակները, որոնք, սակայն, շատ չեն, գրում է Sport-ը:
Վինիսիուսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներն արդեն 2 տարի շարունակ կապ են պահպանում «Ռեալի» ղեկավարության հետ: Բրազիլացու տրանսֆերային իրավունքը Եվրոպայում կարող է գնել միայն ՊՍԺ-ն, որն ունի թե՛ «Ռեալի» պահանջած գումարը վճարելու, թե՛ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը վճարելու հնարավորություն:
Եթե «Ռեալը» նոր պայմանագիր չստորագրի Վինիսիուսի հետ մինչև 2026 թվականի ամառ, ապա մադրիդյան գրանդի դիրքերը բանակցություններում կթուլանան. 2027թ. Վինիսիուսը կունենա ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա անվճար տեղափոխվել այլ ակումբ:


