«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը:
Բրազիլացի վինգերը կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Արքայական ակումբի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա ճնշում գործադրելու համար:
Վինիսիուսն այժմ ստանում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ, բայց ֆուտբոլիստի ներկայացուցիչները կարծում են, որ նա ավելի բարձր աշխատավարձի է արժանի: