Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի երկրպագուները, որոնք զայրացած են, որ իրենց կուռքը չի ստացել «Ոսկե գնդակը», սխալմամբ վիրավորական քոմենթներ են գրել այլ ֆուտբոլիստի:
Օգտատերերից շատերը չեն իմացել, որ իսպանացի ֆուտբոլիստը սոցցանցերում էջեր չունի: Նրանք Ռոդրիգոյին շփոթել են Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի հետ և նրա էջերը ողողել են բացասական մեկնաբանություններով:
Հիշեցնենք, որ աելի վաղ Ռոդրին «Ոսկե գնդակը» ստանալու առիթով կազմակերպած խնջույքի ժամանակ ծաղրել էր Վինիսիուս Ժունիորին:
28-ամյա իսպանացին ընկերների շրջապատում հանրահայտ Bella ciao երգը կատարել է իր ձևով. «Հեյ Վինիսիուս, ciao, ciao»: