Logo

Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությունն «Ատալանտայի» դեմ խաղին հարցականի տակ է

22:38 / 09.12.2024Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տեղեկացրել է, որ մադրիդյան թիմի բրազիլացի եզրային հարձակվողներ Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությունը Բերգամոյի «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա խաղին հարցականի տակ է:

«Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է: Ամեն ինչ կախված է առաջիկա մարզումից»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքից ապաքինվելուց հետո հայտավորվել են առաջիկա խաղին: 

«Ատալանտա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին, կցուցադրվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա