Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորն ազդրի վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտավորապես մեկ ամիս, հաղորդում է բրիտանական The Athletic-ը:
23-ամյա հարձակվողը վնասվածքը ստացել էր «Սելտայի» դեմ Լա լիգայի երրորդ տուրի խաղում (1-0) և փոխարինվել էր առաջին խաղակեսի միջնամասում:
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը մեծ հավանականությամբ չի միանա ազգային թիմի սեպտեմբերյան հավաքին: Նրա վերադարձը խաղադաշտ ակնկալվում է միջազգային դադարից հետո:
Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 2-ին կընդունի «Խետաֆեին», իսկ սեպտեմբերի 16-ին՝ «Ռեալ Սոսյեդադին» (5-րդ տուր):