Logo

Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել

12:11 / 17.11.2023Ֆուտբոլ
Վինիսիուս Ժունիոր-2

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 5-րդ տուրի Կոլումբիայի հավաքականի հետ խաղում վնասվածք է ստացել:

23-ամյա բրազիլացին խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 27-րդ րոպեին։ Մինչև փոխարինվելը ֆուտբոլիստը հասցրել էր գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ ընտրական փուլի 5-րդ տուրում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում պարտվել էր Կոլումբիային: Առաջին խաղակեսում հյուրերին առաջ էր մղել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին: Երկրորդ խաղակեսում կոլումբացիների կազմում դուբլի հեղինակ էր դարձել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասը և կամային հաղթանակ պարգևել դաշտի տերերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա