«Արսենալից» կրած պարտությունից (0-3) հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, հայտնում է Defensa Central-ը:
«Ցանկանում եմ մնալ «Ռեալում» ու շարունակել տիտղոսներ նվաճել», - Պերեսի հետ զրույցում ասել է բրազիլացին:
Վինիսիուսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան ներակայացնող թիմերը, բայց վինգերը կենտրոնացած է միայն «Արքայական ակումբում» ելույթների ուղղությամբ:
Վինիսիուս Ժունիորն ընթացիկ մրցաշրջանում 44 խաղում խփել է 20 գոլ, կատարել է 13 արդյունավետ փոխանցում:


