Logo

Վինիսիուս. «Ռոնալդուն իմ կուռքն է»

00:05 / 29.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոստովանել է, որ երջանիկ է 2023/24 մրցաշրջանում «7» համարի մարզաշապիկով խաղալու հնարավորություն ստանալու համար:

«Ես երջանիկ եմ և հպարտ, որ ինձ վստահել են 7-րդ համարը, որով խաղացել են Կրիշտիանուն, Խուանիտոն: Ես իսկապես շատ ուրախ եմ:

Ռոնալդուն ոգեշնչում է ինձ, ես տեսել եմ նրա մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպում՝ առաջինից մինչև վերջինը: Նա անձնավորում է մի ամբողջ դարաշրջան և իմ կուռքն է: Այս խաղային համարը երազանք է»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ 38-ամյա պորտուգալացին «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին և 450 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: 

2023 թվականի հունվարից Ռոնալդուն պաշտպանում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» գույները: 2022/23 մրցաշրջանում նա 16 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ