Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ համաձայն է «Ոսկե գնդակը» Տոնի Կրոսինն զիջել, եթե ընտրության առջև կանգնած լինի:
«Չեմ ցանկանում, որ պարտադիր թիմային և անհատական մրցանակներն իմը լինեն: Համաձայն եմ հաղթել Չեմպիոնների լիգան և Կոպա Ամրիկան, եթե այդ դեպքում Տոնի Կրոսը ստանա «Ոսկե գնդակը»:
Սա Տոնիի վերջին մրցաշրջանն է: Մենք այլևս երբեք նրան չենք տեսնի խաղադաշտում»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Madrid Xtra-ն:


