Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի կազմում Կոլումբիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպման ավելացված ժամանակում խփած հաղթական գոլը (2-1), հաղորդում է AP-ն:
«Արժանի էինք հաղթանակի։ Այս գոլն ինձ համար շատ կարևոր էր։ Ես այն վաստակեցի քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ինձ մի փոքր թեթևացած զգացի։
Անչափ շնորհակալ եմ իմ թիմակիցներին աջակցության և ամենօրյա ջանքերի համար: Ես շատ ուրախ եմ և ցանկանում եմ, որ երկրպագուները նույնը զգան»,- ասել է Վինիսիուսը:
24-ամյա Վինիսիուսն աշխարհի 5-ակի չեմպիոնների կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 6 գոլ: