Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսը քննադատել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CONMEBOL).
«Շատ դժվար է խաղալը, երբ բոլոր մրցավարները միշտ Բրազիլիայի դեմ են։ Դժվար է համակերպվել, թե ինչպես է CONMEBOL-ը վերաբերվում Բրազիլիայի հավաքականին։ Այդ հարցում մենք կարող ենք արտահայտվել միայն այն ժամանակ, երբ հաղթանակ ենք տարել։ Երբ որևէ փաստարկ ենք ներկայացնում, ասում են, թե շատ ենք խոսում»,- մեջբերում է Globo-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում 4-1 հաշվով հաղթել է Պարագվային, իսկ Վինիսիուսը դարձել է դուբլի հեղինակ։


