Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը ցանկանում է հասնել իր ակումբակից Կարիմ Բենզեմայի և ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի մակարդակին:
«Հաշվի առնելով ժամանակակից ֆուտբոլի պահանջները՝ ես պետք է ավելի լավը դառնամ: Պարզապես նայեք Կարիմ Բենզեմային և Կիլիան Մբապեին, որոնք նախորդ մրցաշրջանում ավելի քան 40 գոլ են խփել: Այս մակարդակին հասնելու համար ես պետք է շարունակեմ կատարելագործվել՝ ավելի հաճախ գոլեր խփելով և գոլային փոխանցումներով կատարելով»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 7 գոլի և 4 ասիստի հեղինակ: