Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոստովանել է, որ ցանկանում է «Արքայական ակումբի» կազմում 5-6 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Ես նայում եմ այն խաղացողներին, որոնք շատ բանի են հասել այս ակումբում՝ աշխարհի մեծագույն ակումբում: Իհարկե, ես ցանկանում եմ շարունակել հաղթել և խաղալ այստեղ երկար ժամանակ, որպեսզի հինգ կամ վեց անգամ հաղթեմ Չեմպիոնների լիգայում: Փորձել դառնալ նույն առաջատարը, ինչ շատ մեծագույն խաղացողներ, որոնք հագել են «Ռեալի» մարզաշապիկը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է բրազիլացու խոսքը:
22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» է միացել 2018 թվականի ամռանը, անցկացրած 170 խաղում դարձել է 36 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալը» Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ էր հաղթել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում:
Հիշեցնենք, որ մադրիդցիներն օգոստոսի 10-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկի Եվրոպա լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ (23:00):


