Դերասան Վին Դիզելը Instagram-ում գրառում է կատարել՝ խնդրելով դերասան Դուեյն Ջոնսոնին վերադառնալ «Fast and the Furious» ֆիլմ՝ նոր մասերի միանալու համար:
«Իմ փոքր եղբայր Դուեյն… ժամանակը եկել է: Աշխարհը սպասում է «Fast and the Furious 10»-ի եզրափակիչին: Ինչպես գիտես, իմ տանը երեխաներս քեզ ասում են քեռի Դուան։ Չկա տոն առանց նրանց, և չկա տոն, որ դու մաղթանքներ չոըղարկես… բայց ժամանակը եկել է»։ – գրում է Diesel-ը։
Նա հավելել է, որ շատ տարիներ առաջ խոստում է տվել Փոլ Ուոքերին, երդվել է իր ողջ ուժը տալ «Fast and the Furious»-ի եզրափակիչին։ Դերասանը հորդորեց Ջոնսոնին նկարահանվել նոր մասում, քանի որ իրենից լավ ոչ ոք չի կարող խաղալ Հոբսի դերը:
Ջոնսոնը շտապեց պատասխանել Դիզելին: «Ես ծիծաղեցի, շատ ծիծաղեցի: Կարծում եմ՝ բոլորը ծիծաղեցին դրա վրա»,- ասել է նա Hollywood Reporter-ին տված հարցազրույցում: Դերասանը մերժել է առաջարկը և հաջողություն է մաղթել իր նախկին գործընկերոջը՝ ֆիլմի նոր մասերի նկարահանման ժամանակ։
Վին Դիզելը ավելի վաղ հայտարարել էր, որ Fast and Furious 10-ը լինելու է սերիայի վերջին ֆիլմը: