«Վիլյառեալն» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչից հետաձգված խաղում պարտվել է երրորդ լիգան ներկայացնող «Ունիոնիստասին» և դուրս է մնացել հետագա պայքարից:
Կիրակի կողմերը խաղադաշտում անցկացրել էին 90 րոպե՝ մեկական անգամ գրավելով միմյանց դարպասը: Երկրորդ խաղակեսի վերջում ստադիոնի լուսավորության հետ կապված խնդիրներ էին ծագել, ինչից հետո կազմակերպիչները հանդիպումը տեղափոխել էին երկուշաբթի:
Հետաձգված մրցավեճում գոլեր չեն գրանցվել, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով «Ունիոնիստասը» հաղթել է 7:6 հաշվով:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 8-ին: