Logo

«Վիլյառեալը» նոր գլխավոր մարզիչ ունի

20:00 / 09.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Վիլյառեալը» հայտարարել է նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Ակումբը և Խոսե Ռոխո Մարտինը ստորագրել են պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2023-24 մրցաշրջանի ավարտը:

«Պաչետա» մականունով հայտնի իսպանացին նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Վալյադոլիդը»: Նրա մարզչական կարիերայի գլխավոր նվաճումներն են «էլչեի» և «Վալյադոլիդի» հետ Լա լիգայի ուղեգիր նվաճելը:

Ավելի վաղ «Դեղին սուզանավը» պաշտոնանկ էր արել Կիկե Սետյենին, որի գլխավորությամբ թիմն Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 4 տուրում 3 պարտություն է կրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա