«Վիլյառեալն» Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում ընդունեց «Ալավեսին» և հաղթեց 3-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան իսպանացիներ, հարձակվող Իլյաս Ախոմաշը, կիսապաշտպաններ Դանի Պարեխոն և Սանտի Կոմեսանյան:
Մարսելինոյի գլխավորած թիմը 24 միավորով վերադարձավ երրորդ տեղ, «Ալավեսը» 13 միավորով 14-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 13-րդ տուր
«Վիլյառեալ» - «Ալավես»` 3-0
Իլյաս Ախոմաշ, 38, Դանի Պարեխո, 81 (11մ), Սանտի Կոմեսանյա, 90