Logo

«Վիլյառեալը» ջախջախիչ հաղթանակ տարավ և շրջանցեց «Բարսային»

18:42 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Վիլյառեալը» տանը 4-0 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»: 

Այս հաղթանակից հետո Մարսելինո Գարսիայի գլխավորած թիմը 23 միավորով բարձրացավ երկրորդ տեղ` շրջանցելով գործող չեմպիոն «Բարսելոնային»: Կատալոնական գրանդն այս տուրի խաղը դեռևս չի անցկացրել և ունի 22 միավոր: «Ռայո Վալյեկանոն» 14 միավորով 10-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռայո Վալյեկանո»` 4-0

Ժերար Մորենո, 22, Ալբերտո Մոլեյրո, 56, Սանտի Կոմեսանյա, 58, Այոսե Պերես, 65

*Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ