Logo

«Վիլյառեալը» հաղթեց խոշոր հաշվով և մոտ է 3 տարի անց ՉԼ ուղեգիր նվաճելուն

22:57 / 14.05.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»։

«Դեղին սուզանավը» միավորների քանակը հասցրեց 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է 3 տարի անց ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ Անդալուզյան ակումբն այս տուրում հյուրընկալվելիս պետք է մրցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ։ «Լեգանեսը» 34 միավորով 18-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր

«Վիլյառեալ» - «Լեգանես»` 3-0 (տեսանյութ)

Այոզե Պերես, 23, 31, Նիկոլյա Պեպե, 45

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ