Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Վիլյառեալը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:
Մարսելինոյի գլխավորած թիմը 35 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, 1 միավորով հետ է Մադրիդի «Ռեալից», 2 միավորով` կատալոնական «Բարսելոնայից»: «Խետաֆեն» 20 միավորով 7-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր
«Վիլյառեալ» - «Խետաֆե»` 2-0
Տայոն Բուչանան, 45+5, Ժորժ Միկաուտաձե, 64
Հեռացում` Լուիս Միլա, 48 («Խետաֆե»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


