«Վիլյառեալն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանաակ կորզեց «Վալյադոլիդից»:
Մարսելինոյի թիմին հաղթանակ պարգևեց իսպանացի հարձակվող Այոսե Պերեսի` 84-րդ րոպեին խփած գոլը:
«Վիլյառեալը» 21 միավորով բարձրացավ երրորդ տեղ` շրջանցելով Մադրիդի «Աթլետիկոյին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել և 20 միավոր ունի: «Վալյադոլիդը» 8 միավորով 18-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր
«Վալյադոլիդ» - «Վիլյառեալ»` 1-2
Մամադու Սիլա, 60 (11մ) - Թիերնո Բարի, 29, Այոսե Պերես, 84