Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում «Վիլյառեալն» արտագնա խաղում ոչ-ոքի` 2-2 խաղաց «Օսասունայի» հետ։
Տանտերերը խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրի դուբլի շնորհիվ երկու գոլի առավելություն ունեին, սակայն «Վիլյառեալը» կարողացավ փրկել հանդիպումը։
Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմի երկրորդ պատասխան գոլը մրցավարի ավելացրած երրորդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։
«Վիլյառեալը» 25 միավորով չորրորդն է, «Օսասունան» ունի 22 միավոր և 5-րդ տեղում է։
Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր
«Օսասունա» - «Վիլյառեալ»` 2-2
Անտե Բուդիմիր, 8, 20 (11մ) - Ալեքս Բաենա, 67, Ժերար Մորենո, 90+3 (11մ)