Logo

«Վիլյառեալի» առաջատարը խորհուրդ է տվել Վինիսիուսին

15:16 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Վիլյառեալի» առաջատարներից Դանիել Պարեխոն Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորին խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել երկրպագուների կողմից սադրանքներին։

«Վինիսիուսն անհավանական ֆուտբոլիստ է։ Նա շատ վառ խաղացող է ու անհավանական տաղանդավոր։ Սակայն նա պետք է ուշադրություն չդարձնի սադրանքներին։ Պետք է սովորել հաղթահարել դա։ Երբ դու խաղում ես «Ռեալում», ապա միշտ ցանկանում են վնաս հասցնել քեզ»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայում հաճախ է հայտնվում ռասիստական սկանդալներում։ 2023/24 մրցաշրջանում Վինիսիուսը 28 խաղում խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ