Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի «Վիլյառեալ» - «Էսպանյոլ» հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է, հաղորդում է տանտերերի մամուլի ծառայությունը:
«Կաստելյոն նահանգում հորդառատ անձրևների ֆոնին ջրհեղեղի վտանգի պատճառով Լա լիգայի պատասխանատուները որոշել են հետաձգել «Վիլյառեալ» - «Էսպանյոլ» հանդիպումը»,- ասվում է «Վիլյառեալի» հաղորդագրության մեջ։
Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Ակումբներին 5 օր է տրամադրվել՝ խաղի անցկացման նոր ժամկետ առաջարկելու համար:
Խաղը պետք է մեկնարկեր ժամը 23:55-ին և հեռարձակվեր Fast Sports 2-ի ուղիղ եթերում: