Logo

«Վիլյառեալ» - «Բարսելոնա» խաղը չի կայանա Մայամիում

11:05 / 22.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լա լիգայի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 20-ին նախատեսված «Վիլյառեալ» - «Բարսելոնա» հանդիպումը չի կայանա Մայամիում:

«Որոշում է կայացվել չեղարկելու խաղը Մայամիում անցկացնելու գաղափարը՝ պայմանավորված Իսպանիայում բարձրացած աղմուկով և անորոշությամբ: Հանդիպումը տեղի կունենա «Վիլյառեալի» տնային՝ «Լա Սերամիկա» ստադիոնում»,- ասված է հաղորդագրությունում:

Լա լիգայի 9-րդ տուրի խաղերը սկսվեցին 15 վայրկյան ուշացումով. թիմերն այդպես իրենց բողոքն էին արտահայտում «Վիլյառեալ» - «Բարսելոնա» խաղը Մայամիում անցկացնելու որոշման դեմ: 

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ