Logo

Ցուցանիշ, որով «Վիլյառեալը» լավագույնն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:13 / 18.10.2022ՍՊՈՐՏ
null

«Վիլյառեալը» ընդամենը 3 գոլ է բաց թողել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ու այդ ցուցանիշով լավագույնն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա), հայտնում է  WhoScored վիճակագրական պորտալը:

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Պամպլոնայի «Օսասունայի» նկատմամբ ու 15 միավորով 7-րդն է:

10-րդ տուրում «Վիլյառեալը» հոկտեմբերի 20-ին կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային»: 

Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետն իսպանական ակումբը գլխավորում է 2020 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ