Logo

Վիլի Սանյոլը երկարաձգել է պայմանագիրը Վրաստանի հավաքականի հետ

13:05 / 13.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը երկարաձգել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը։

Ֆրանսիացի 47-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Վիլի Սանյոլը 2021թ․ փետրվարից է գլխավորում Վրաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում վրացիները հասել էին մինչև 1/8 եզրափակիչ և պարտվել ապագա չեմպիոն Իսպանիայի հավաքականին։

Վրաստանի հավաքականը Վիլի Սանյոլի գլխավորությամբ անցկացրել է 42 հանդիպում, տարել 20 հաղթանակ, կրել 16 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա