Logo

Վիլի Սանյոլ. «Հայաստանի հավաքականի դեմ ծանր խաղեր են սպասում»

20:02 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge

«Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք և պետք է ապահովենք մեր տեղը B-ում:

Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին Երևանում առաջին անգամ կհագնի հավաքականի ավագի թևկապը: Գուրամը կվերադառնա և կվերահաստատի իր դերը պատասխան խաղում։ Սակայն Կիտեիշվիլին կարող է ապագայում լինել մեր հաջորդ ավագը:

Մամարդաշվիլին և «Վալենսիան» դժվար ժամանակաշրջան են ապրում, բայց մենք գիտենք Գիորգիի հնարավորությունները և հավատում ենք, որ նա շուտով կվերականգնի իր մարզավիճակը։ Ինչ վերաբերում է Կվարացխելիային, ապա նա երջանիկ է ՊՍԺ-ում և ջանասիրաբար աշխատում է նաև պաշտպանությունում»,- ասել է Սանյոլը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան որակազրկման պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ առաջին խաղը:

Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: Երկու խաղերն ել կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ