«Արարատ-Արմենիայի» կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրեդ Էզան տեղափոխվել է ավստրաիան «Ռիդ»։ Ավստրիական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
Վիլֆրեդ Էզան նախքան «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է մոլդովական «Սաքսանում», բելառուսական «Գոմելում», Երևանի «Արցախում» և Չարենցավանի «Վանում»։ Հայաստանի առաջնությունում հարձակվողը մասնակցել է 101 հանդիպման, խփել 30 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Կոտդիվուարցին «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ «Արարատ-Արմենիայի» բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում չորրորդ տեղում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էզայի ծառայություններով հետաքրքրված է նաև Ավստրիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Կլագենֆուրտը», սակայն նա պայմանագիր կնքեց Ավստրիայի Երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Ռիդի» հետ։