«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Մաթս Վիլանդերը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Ալեքսանդր Զվերևի պարտությունը Յանիկ Սիների դեմ խաղում: Չեմպիոնական պայքարում Գերմանիայի ներկայացուցիչը պարտվել էր 3:6, 6:7 (4), 3:6 հաշվով:
«Սկսում եմ կասկածել, որ Զվերևը հավատում է իր ուժերին: Երբ տեսնում եմ նրա ելույթները, սկսում եմ մտածել դրա մասին, բայց ոչ թե հարվածների կամ տակտիկայի, այլ հոգեբանական գործոնի պատճառով:
Վստահ եմ՝ խաղի սկզբում նա հավատում է իր ուժերին, բայց պետք է այդպես լինի նաև վերջին սեթում: Պետք է ճնշել մրցակցին»,- շվեդ նախկին թենիսիստի խոսքը մեջբերում է Eurosport-ը: