Logo

Վիկտորիա Բեքհեմ. «Դևիդը դեպրեսիայի մեջ էր հայտնվել, մինչև հիմա ցանկանում եմ սպանել այդ մարդկանց»

13:43 / 01.10.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը պատմել է, թե ինչպես է վերաբերվում այն մարդկանց, որոնք ծաղրի են ենթարկել կիսապաշտպանին ԱԱ-1998-ի Արգենտինայի դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար:

1/8 եզրափակիչի խաղի 47-րդ րոպեին անգլիացին հեռացվել է Դիեգո Սիմեոնեի նկատմամբ խախտում կատարելու համար:

«Կարող եմ պատմել կատարյալ ատելության և հանրային ծաղրանքի մասին: Դևիդը դեպրեսիայի մեջ էր հայտնվել, կլինիկական դեպրեսիայի: Մինչև հիմա ցանկանում եմ սպանել այդ մարդկանց»,- Netflix-ի «Բեքհեմ» վավերագրական ֆիլմում ասել է Spice Girls-ի նախկին երգչուհին:

Արգենտինա – Անգլիա խաղն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ էր «ալբիսելեստեն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա