Logo

Վիկտոր Սանչես. «Հայաստան ենք գնում՝ ուժեղ մրցակցի հաղթելու նպատակով»

14:28 / 30.09.2025Ֆուտբոլ
null

«Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը կարծիք է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» դեմ կայանալիք խաղի մասին, հայտնում է Խորվաթիայի չեմպիոնի կայքը

«Մենք շատ մոտիվացված ենք և հավատում ենք, որ կարող ենք լավ մեկնարկել Կոնֆերենցիաների լիգայում: Հայաստան ենք գնում՝ հաղթանակի հասնելու նպատակով:

«Նոայի» կազմում կան ուժեղ ֆուտբոլիստներ: Մեզ բարդ խաղ է սպասում, բայց պատրաստվում ենք հնարավորինս լավ խաղալ, օգտվել մրցակցի սխալներից և, մեր ուժեղ կողմերը ցուցադրելով, հասնել դրական արդյունքի»,- ասել է իսպանացին:

«Նոա» - «Ռիեկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կարդացեք նաև՝

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ