Logo

Վիկտոր Օսիմհենը՝ սկանդալի կենտրոնում

10:03 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը տհաճ պատմության մեջ է հայտնվել:

26-ամյա ֆուտբոլիստը գիշերային ակումբից դուրս գալիս նկատել է իրեն նկարահանող լրագրողին և հարվածել է նրան:

«Մենք 3 գործընկերներով նկատեցինք, թե ինչպես է Օսիմհենը դուրս գալիս գիշերային ակումբից և նկարեցինք: Նա հարձակվեց մեզ վրա և փորձեց խլել տեսախցիկը, սակայն մենք դիմադրեցինք: Վիկտորը հարվածեց գլխիս, իսկ հետո սկսեց անվայել արտահայտություններ անել: Հասկանալով, որ մենք չենք զիջելու, նա գումար առաջարկեց և խնդրեց ջնջել նկարները, իսկ մերժում ստանալուց հետո սպառնաց, որ կոչնչացնի մեզ»,- լրագրող Տոլգու Բոզդումանի խոսքը մեջբերում է Posta-ն:

Հիշեցնենք, որ նիգերիացի ռմբարկուն նման պատմության մեջ էր հայտնվել նաև Նեապոլում:

Օսիմհենը «Նապոլիից» վարձավճարով թուրքական ակումբ է տեղափոխվել ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ