«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը քննադատել է ակումբի ներկայիս նախագահ Ժոան Լապորտային:
«Լապորտան վտանգում է խաղացողների այս յուրահատուկ սերնդի ապագան: Ակումբն ունի 1,3 միլիարդ եվրոյի պարտք, որը պետք է մարել: Լապորտայի թիմն ակումբը ղեկավարում է վերջին 48 տարիների այլընտրանքային տարբերակով: Նրանք ցանկանում են փոխել սեփականության մոդելը:
Ինձ անհանգստացնում է նաև Մեսիի ու «Բարսելոնայի» միջև եղած լարվածությունը: «Բարսայի» անդամների մեծամասնությունը չի ցանկանում, որ հարաբերությունները խզվեն ակումբի պատմության մեջ մեծագույն խաղացողի հետ: Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր լեգենդներին», - Ֆոնտի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
2021 թվականին կայացած ընտրություններում Ժոան Լապորտան հավաքել էր ակումբի անդամների ձայների 54 տոկոսը, Ֆոնտը 2-րդն էր (30 տոկոս):